Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հարցաքննել են Երևանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների. հայերին զգուշացրել են. «ՀԺ»

17 Փետրվար, 2018 09:35
Ոստիկանները հարցաքննել են Երևանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների. հայերին զգուշացրել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երևանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները:

Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը թանկ է եղել, իրենք էլ որոնել, համատեղ ապրելու ցանկություն ունեցող մարդիկ են գտել, միասին մեկ բնակարան են վարձակալել:

Հետո հարցաքննել են քուրդ ուսանողներին: Վերջիններս ցույց են տվել իրենց ուսանողական տոմսերը, ոստիկանները ճշտել են, որ չեն ստում, այլևս Հայաստանում նրանց գտնվելու մասին հարցեր չեն տվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին