Կարևոր իրադարձություններ

Միքայել Մելքումյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես»

16 Փետրվար, 2018 09:45
Միքայել Մելքումյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սեւ ամպեր են կուտակվում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրատվամիջոցներից մեկը բացահայտել էր պատգամավոր-բրոքերի իրական դեմքը, նա ամեն ինչ արեց, որ այդ ամենից «մաքուր» դուրս գա:

Սակայն այս օրերին կրկին Բաղրամյան 26-ում մտածում են, որ օրումեջ կոռուպցիայից ու տնտեսական քաղաքականությունից «օձիք թափ տվող» ընդդիմադիր պատգամավորը մոռանում է, թե իրականում ով է ինքը:

Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ եթե շարունակի չափն անցնել, այս անգամ չեն խնայի:

Մինչ այդ, մեր տեղեկություններով, առաջիկայում Միքայել Մելքումյանին նորից կհիշեցնեն խոսքի ու գործի միջեւ եղած ահռելի անդունդը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին