Կարևոր իրադարձություններ

Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին

12 Փետրվար, 2018 17:14
Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին

«Վերջերս երկարաձգվեց միջկառավարական պայմանագիրը, որը վերաբերում էր գազ-էլեկտրաէներգիայի դիմաց  համաձայնությանը, և որի շրջանակներում պետք է երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման հանձնվի։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք այդ իրադարձության»,- նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին  լրագրողների հետ զրույցում:

Դեսպանը նշեց, որ պայմանավորվածության համաձայն Իրան արտահանվող էներգետիկայի դիմաց Հայաստանը գազ կստանա: Դեսպանի խոսքով՝ իրենք նաև ծրագրում եմ «սվոփ»-ի շրջանակներում համագործակցություն ձևավորել Հայաստանի հետ:

«Եթե Հայաստանին հաջողվի հարևան պետություններից գազ գնել, մենք պատրաստ ենք մեր ծառայություններն իրականացնել»,- ասաց նա:
Խոսելով «Մեղրի» ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մասին՝ Քազեմ Սաջադին ասաց, որ մեղավորն իրենք չեն` նշելով, որ  Մեղրու ՀԷԿ-ը հունվարի վերջին պետք է գործարկվեր:

Դիտարկմանը, թե իրանական կողմը մշտապես հայտնում է պատրաստակամություն Հայաստան ներկրվող ծավալների մեծացման մասին, ի՞նչ ծավալների մասին է խոսքը, Իրանի դեսպանը պատասխանեց, որ իրենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Այս հարցը քննարկվում է, և ինքը հույս ունի, այս հարցում առաջընթացը շուտով կտեսնենք:

«Եթե Հայաստանը էներգետիկ  ոլորտում մի քիչ աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծվելուն»,- նշվեց Սաջադին:

«Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ փորձի նաև այս ծրագիը վերջնական տեսքի բերել: Ուշացման պատճառը մենք չենք եղել,- ասաց նա՝ հավելելով, որ մեղավորը ընկերություններն են՝ Հայաստանի կառավարությունն էլ մեղավոր չէ,- կառավարությունները միշտ լավ աշխատում են»:

 

Լրահոս

Դիտել ավելին