Կարևոր իրադարձություններ

Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան. Չավուշօղլուն` ԱՄՆ-ին

12 Փետրվար, 2018 16:34
Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան.  Չավուշօղլուն` ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից առաջ խոսել  է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:

«Արդեն չենք ցանկանում լսել ԱՄՆ-ի խոստումներին: Մենք այժմ հստակ քայլեր ենք ցանկանում տեսնել: Գյուլենական համայնքի, Սիրիայի քրդական ուժերի հարցում  ԱՄՆ-ի  հետ մեր շփումներում լուրջ սխալներ ենք տեսնում: Մեզ տրված խոստումները չիրականացվեցին: Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջությամբ կվատանան:»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս զգուշացրել է, որ, եթե ԱՄՆ-ն համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի քրդերի հարցում, ապա Թուրքիայի զինուժը, որն այժմ Աֆրինում գործողություն է իրականացնում, կշարժվի դեպի Մանբիչ, որը նույնպես գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ: ԱՄՆ-ն իր հերթին քրդերին աջակցում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Թուրք պաշտոնյան պնդել է, որ Սիրիայի քրդական ուժերը Թուրքիայի բանակի և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման դեմ հանում են ԻՊ-ի զինյալներին, որոնք այժմ գերության մեջ են պահվում քրդական ուժերի կողմից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին