Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հայտարարել է, թե իբր հայկական կողմը դիվերսիայի փորձ է կատարել

12 Փետրվար, 2018 14:26
Ադրբեջանը հայտարարել է, թե իբր հայկական կողմը դիվերսիայի փորձ է կատարել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի փորձ է կատարել:

«Փետրվարի 11-ի առավոտյան հակառակորդը փորձել է անցնել ադրբեջանական դիրքերը: Մեր դիրքերի ուղղությամբ շարժվող դիվերսիոն-հետախուզական խմբով «УАЗ»-ը հայտնաբերվել և վերցվել է վերահսկողության տակ: Ստիպված լինելով նահանջել՝ հակառակարոդը տեղում թողել է «УАЗ»-ը, որն այնուհետեւ կրակոցների միջոցով ոչնչացրել», - նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայկական կողմը, սակայն, հերքում է այս տեղեկատվությունը: ՀՀ ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Միայն Ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ ով կգնային դիվերսիայի։ Ի՞սկ մեքենան ինչու է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան բա դիվերսանտներն ու՞ր են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին