Կարևոր իրադարձություններ

Բուլղարիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12 Փետրվար, 2018 11:09
Բուլղարիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այսօր՝ փետրվարի 12-ին, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած պատվիրակությունը  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Բուլղարիայի նախագահը գրառում է կատարել հուշամատյանում: Նա նաև եղևնի է տնկել հիշատակի պուրակում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին