Կարևոր իրադարձություններ

Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարեն

12 Փետրվար, 2018 10:38
Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարեն

Սարատովի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին կվճարեն մեկական միլիոն ռուբլի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզպետի մամուլի ծառայության ղեկավար Նինա Պոպովան:

«Մարզպետ Վալերի Ռադաևը որոշել է աջակցել Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին: Նրանց մեկական միլիոն ռուբլի կվճարվի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում երեկ՝ փետրվարի 11-ին, վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: 

Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Նրանցից մեկը եղել է ուղևորներից, իսկ մյուսը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին