Կարևոր իրադարձություններ

Դրական մտածողություն և հիանալի գեներ. 89-ամյա մոդելն ապացուցում է՝ տարիքն ընդամենը թիվ է (լուսանկարներ)

07 Փետրվար, 2018 13:27
Դրական մտածողություն և հիանալի գեներ. 89-ամյա մոդելն ապացուցում է՝ տարիքն ընդամենը թիվ է (լուսանկարներ)

Դրական մտածողություն և հիանալի գեներ. ահա 89-ամյա մոդել Դաֆնայի հավերժական գեղեցկության գաղտնիքը: Բրիտանացի գեղեցկուհին ամենածեր մոդելն է, որ նկարահանվել է Eyeko կոսմետիկ բրենդի գովազդային արշավում:

Դաֆնան որպես մոդել է աշխատում 1949 թվականից սկսած և չի պատրաստվում կանգ առնել, գրում է բրիտանական Mirror պարբերականը:

Фото © Instagram/daphneselfe

Eyeko-ի գովազդային հոլովակում նա իրեն պահում է 20-ամյա կոկետուհու պես: Զարմանալի չէ, որ նա դարձել է բրենդի դեմքը, քանի որ տարիք չճանաչող գեղեցկության վառ օրինակ է:

Фото © Instagram/daphneselfe 

Չնայած պատկառելի տարիքին, Դաֆնան աշխատանքի պակաս չունի. նրան հաճախ են հրավիրում նկարահանումների և նորաձևության ցուցադրությունների: 89-ամյա մոդելի լուսանկարները հայտնվել են Vogue, Harper Bazaar и Vanity Fair ամսագրերի էջերին:

Фото © Instagram/daphneselfe 

Հարցազրույցներից մեկում Դաֆնան նշել է, որ երախտապարտ է իր ծնողներին՝ հիանալի գեներ փոխանցելու համար: Բացի այդ, նա միշտ առողջ ապրելակերպ է վարել՝ ճիշտ սննդակարգով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին