Կարևոր իրադարձություններ

Ջորջ Քլունին պատմել է՝ որտեղ և ինչպես է ծանոթացել կնոջ՝ Ամալ Քլունիի հետ (լուսանկարներ)

01 Փետրվար, 2018 15:34
Ջորջ Քլունին պատմել է՝ որտեղ և ինչպես է ծանոթացել  կնոջ՝  Ամալ Քլունիի հետ  (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ջորջ Քլունին պատմել է՝ որտեղ և ինչպես է ծանոթացել ապագա կնոջ՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունիի հետ:

 The Daily Mail-ի հաղորդմամբ, դերասանի խոսքով՝ մտերիմ ընկերը նախքան իր և Ամալի հանդիպումը կանխատեսել էր, որ իրենք ամուսնանալու են:

«Նրան հանդիպելու համար ես նույնիսկ ստիպված չէի տնից դուրս գալ: Իհարկե, անհեթեթ է հնչում: Ուղղակի ընկերս մի անգամ պետք է իմ տուն գար ու հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ է իր հետ ևս մեկին բերել: Ես դեմ չէի: Հետո զանգահարեց գործակալս ու ասաց, որ գիտի, թե ով է գալու իմ տուն ու վստահ է, որ ես նրա հետ ամուսնանալու եմ»,- Դևիդ Լեթերմանի շոուի ժամանակ պատմել է դերասանը՝ ենթադրելով, որ իր և Ամալի հանդիպումը ճակատագրի «գործն» էր:

Քլունին հավելել է, որ այդ օրն ինքն ու Ամալը մինչև ուշ գիշեր զրուցել են, հետո իրենց կապը շարունակվել է էլ.փոստի միջոցով:

«Ամենահետաքրքիրն այն էր, որ մեր ծանոթության օրը իմ տանն էին նաև ծնողներս: Մենք ամբողջ երեկո զրուցում էինք: Հետո նա ինձ տվեց իր էլեկտրոնային հասցեն, քանի որ պետք է ուղարկեր ծնողներիս լուսանկարները: Այդպես սկսվեց մեր նամակագրական կապը, բայց ես չգիտեի՝ ուզում է նա հանդիպել հետս, թե ոչ»,-հավելել է Քլունին:

56-ամյա դերասանի հայրը՝ Նիքը, հիշելով հարսի հետ առաջին հանդիպումը, People ամսագրին պատմել է. «Նա այնքան հմայիչ էր, գեղեցիկ ու բարեկիրթ, իսկ ընթրիքից հետո ակնհայտ դարձավ, որ նա նաև բարի է ու շատ տարբերվող: Երբ առաջին հանդիպումը կայացավ, ես հասկացա, որ նրանց երկուսի ճակատագրերը խաչված են: Ես որդուս սիրային հարաբերություններին հետևել եմ 13 տարեկանից սկսած: Ես անմիջապես զգացի, որ այդ երիտասարդ կինը նրա համար կարևոր նշանակություն է ստացել: Դա ապշելու բան էր»:

Ջորջն ու Ամալը պաշտոնապես ամուսնացած են, ունեն երկու երեխա և համարվում են արևմտյան շոու բիզնեսի ամենաամուր ու գեղեցիկ զույգերից մեկը:

 

Картинки по запросу George Clooney Amal

Картинки по запросу George Clooney Amal

Fate: George Clooney, 56, has admitted that it was his friend who initially predicted he would marry wife Amal, 39, before he had even met her

'He told me I would marry her!' Ahead of being introduced to the human rights lawyer in 2013, the silver fox revealed a mutual friend called him to sing her praises 

'We all stayed up all night talking': The former ER star fondly remembered that his parents were also there during the night he first met Amal 

 

 

Լրահոս

Դիտել ավելին