Կարևոր իրադարձություններ

Վանգայի կանխատեսումները. ինչ է սպասվում 2018 թվականին

25 Հունվար, 2018 15:31
Վանգայի կանխատեսումները. ինչ է սպասվում 2018 թվականին

Բուլղարացի գուշակ Վանգան համաշխարհային մասշտաբի մի շարք կանխատեսումներ է արել՝ այդ թվում ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում երկրաշարժը, Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալը և այլն: Նա մահացել է 85 տարեկում և գուշակություններ է կատարել ընդհուպ մինչև 51-րդ դարը, երբ, իր կարծիքով, աշխարհը կկործանվի:

Վանգան հավատացնում է, որ 2018 թվականին վերջին Չինաստանը շրջանցելու է Միացյալ Նահանգներին և դառնալու է նոր գերտերություն՝ գերազանցելով ԱՄՆ-ին ՀՆԱ-ի և աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդեցության տեսանկյունից:

Նա նաև կանխատեսել է, որ այս տարի Վեներայում «էներգիայի նոր ձև» կհայտնաբերվի: Սակայն առայժմ ոչ մի տիեզերական ընկերություն չի պատրաստվում այս մոլորակ հետազոտական առաքելություն ուղարկել:

Հիշեցնենք, որ 1989 թվականին Վանգան կանխատեսել էր ԱՄՆ-ի ահաբեկչական հարձակումները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին. «Վախ, վախ, ամերիկացի եղբայրներն ընկնում են երկաթի թռչունների կողմից: Գայլերը ոռնում են թփերից, և անմեղ արյուն է թափվում»:

 

Հայտնի է, որ Վանգան կանխագուշակել է նաև ծայրահեղական բանակի առաջացումը, որը կտարածվի ողջ Եվրոպայով: Ենթադրվում է, որ այս խոսքերը վերաբերում են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին