Կարևոր իրադարձություններ

Արգենտինուհին գումար է աշխատել իր 15-ամյա դստեր ու զարմուհու սեռական շահագործմամբ

23 Հունվար, 2018 19:43
Արգենտինուհին գումար է աշխատել իր 15-ամյա դստեր ու զարմուհու սեռական շահագործմամբ

Բուենոս-Այրեսի բնակչուհին իր 15-ամյա դստեր և զարմուհու լուսանկարները տեղադրել էր մարմնավաճառների կայքում՝ վստահեցնելով հաճախորդներին, որ երկու աղջիկներն էլ հանդիսանում են չափահասներ, հայտնում է Daily Mail-ը։

Սեռական ակտի համար նա սահմանել էր 1500 արգենտինական պեսո արժեք։

Ոստիկանության աշխատակիցները բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերել են սեքս-խաղալիքներ, կեղծամներ, բջջային հեռախոսներ և նույնիսկ փոքրիկի, որին լույս աշխարհ էր բերել անչափահասներից մեկը։

Կնոջ դեմ առաջադրվել է անչափահասների սեռական շահագործման մեղադրանք։ Արգենտինայի օրենքներով՝ նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։

Սոցիալական ծառայություններն իրենց հսկողության տակ են վերցրել դեռահասներին։

Officers (pictured) also made the shocking discovery of a baby born to one of the girls during the raid

 

Լրահոս

Դիտել ավելին