Կարևոր իրադարձություններ

«Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը կոչ է արել մուսուլմաններին սպանել հրեաներին ու ամերիկացիներին

23 Հունվար, 2018 17:46
«Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը կոչ է արել մուսուլմաններին սպանել հրեաներին ու ամերիկացիներին

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարներից մեկն ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն կոչ է արել բոլոր մուսուլմաններին ոտքի ելնել ու սպանել հրեաներին և ամերիկացիներին:

Al Arabiya-ի տեղեկացմամբ` հունվարի 22-ին հրապարակված տեսաուղերձում Խալիդ Բատարֆին ԱՄՆ նախագահի որոշումը անվանել է որպես «հրեա-խաչակրաց պատերազմի» նոր հայտարարում` հավելելով  որ  յուրաքանչյուր մուսուլմանի  պարտքը պետք է լինի  սրբազան քաղաքի ազատագրումը:
«Ոչ մի մուսուլման իրավունք չունի հրաժարվելու Երուսաղեմից, կապ չունի, թե ինչ է պատահել: Միայն դավաճանները կզիջեն այն: Ոտքի՛ ելեք մուսուլմաններ և ամենուր հարձակվե՛ք հրեաների ու ամերիկացիների վրա»,- ասել է ահաբեկիչների առաջնորդը:
Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 6-ին Թրամփը պաշտոնապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին