Կարևոր իրադարձություններ

«Շաքրո Մոլոդոյի» գործում ներգրավել են Մոսկվայի գլխավոր քննիչին

23 Հունվար, 2018 16:10
«Շաքրո Մոլոդոյի» գործում ներգրավել են Մոսկվայի գլխավոր քննիչին

Մոսկովյան Քննչական կոմիտեի հետաննքնությունների գծով բաժնի պետ Ալեքսանդր Դրիմանովը ներգրավված է եղել օրենքով գող «Շաքրո Մոլոդոյի» մտերիմներից Անդրեյ Կոչույկովի նկատմամբ դատարանի որոշումը մեղմելուն ուղղված բանակցություններին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչը: 

Դատարանում լսվում է Քննչական կոմիտեի նախկին բարձաստիճան պաշտոնյա Միխայիլ Մակսիմենկոյի հարցը, ով մեղադրվում է Կոչույկովի գործով կաշառք ստանալու մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Դրիմանովն այս գործով հանդես է գալիս որպես վկա Մակսիմենկոյի կողմից:

«2016 թվականի մարտին Մաքսիմենկոյին տեղեկացրել են, որ Ալեքսանդր Դրիմանովը, նրա առաջին տեղակալ Դենիս Նիկանդրովն ապօրինի կերպով գումար են ստացել և միջոցներ ձեռնարկել Կոչույկովին «հանցագործությունների վերագնահատման» ճանապարհով ազատ արձակելու հարցը լուծելու համար»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին