Կարևոր իրադարձություններ

Գերմանացի բուժեղբայրը մեղադրվում է 99 հիվանդի միտումնավոր սպանության համար

23 Հունվար, 2018 16:18
Գերմանացի բուժեղբայրը մեղադրվում է 99 հիվանդի միտումնավոր սպանության համար

The Daily Mail-ի հաղորդմամբ` Գերմանացի բուժեղբայր Նիլս Հոգելը, որին տեղական մամուլը կնքել է որպես «մահվան հրեշտակ», մեղադրվում է 97 հիվանդի միտումնավոր սպանության մեջ`մանրամասնելով, որ նախքան այս նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել ևս 2 հիվանդի սպանության համար:

Նա սպանություններ էր  իրականացրել է մի քանի տարվա ընթացքում՝ գերմանական երկու հիվանդանոցում:

Սակայն քննիչները կարծում են, որ 1999-2002թ. Օլդենբուրգի կլինիկայում, իսկ 2003-2005թթ. Դելմենհորսթում աշխատելու տարիներին բուժեղբայրը 100-ից ավելի մարդ է սպանել:

Նա առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել 2015թ: Տղամարդը պատմել է, որ միտումնավոր վատացրել է մոտ 90 հիվանդի սրտի աշխատանքը, քանի որ հաճույք է ստացել նրանց վերակենդանացնելու գործընթացից:

Հետաքննության շրջանակում ոստիկաններն ու քննիչներն ուսումնասիրել են ավելի քան 500 հիվանդի անկետաներ, հարյուրավոր հիվանդանոցային փաստաթղթեր: Նրանք 64 տարբեր գերեզմանատներում արտաշիրիմել են 134 դի՝ այդ ընթացքում Հոգելին հարցաքննելով 6 անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին