Կարևոր իրադարձություններ

Ալյասկայում երկրաշարժից հետո ցունամիի վտանգ կա. մարդկանց տարհանում են

23 Հունվար, 2018 14:49
Ալյասկայում երկրաշարժից հետո ցունամիի վտանգ կա. մարդկանց տարհանում են

ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի ափամերձ շրջանում 8.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ Միացյալ Նահանգների երկրաբանական հետազոտության կենտրոնին հղումով:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09:31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կադյակ քաղաքից դեպի 278 կմ հարավ-արեւելք, իսկ օջախը՝ 19 կմ խորության վրա:

Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

ԱՄՆ-ում հայտնել են ցունամիի վտանգի մասին: Նախազգուշացումը վերաբերում է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի եւ Ալյասկայի նահանգի ափամերձ տարածքներին `Վաշինգտոնի սահմանից մինչև Ատտու: Բնակիչներին կոչ է արվել լքել այդ տարածքները: 

 

Լրահոս

Դիտել ավելին