Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն՝ Թիլերսոնին. «Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ»

23 Հունվար, 2018 14:09
Չավուշօղլուն՝ Թիլերսոնին. «Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած երկխոսության մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի Աֆրին քրդական շրջանի վրա Թուրքիայի հարձակումից անմիջապես առաջ:

Աֆրինի վրա հարձակումից առաջ թուրքական կողմն անընհատ լուրեր էր տարածում, թե Սիրիայի քրդական հատվածներից պարբերաբար հրթիռներ են արձակվում իրենց ուղղությամբ, ինչի առիթով Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ:

«Ի՞նչ է կատարվում, Մևլու՛թ: Ըստ մեր ընկերների փոխանցած տեղեկությունների՝ Թուրքիայի վրա ոչ մի հրթիռ չի արձակվել»,-ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի Թիլերսոնը: Չավուշօղլուն, ակնարկելով, որ ամերիկյան կողմն իր տեղեկությունները վերցնում է Սիրիայի քրդերի զինված ուժերից (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG-ԺՊՈւ), պատասխանել է. «Դու էլ քո տեղեկությունները «check» արա (ստուգիր): Նրանց բերանով մի խոսեք մեզ հետ»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

 

Լրահոս

Դիտել ավելին