Կարևոր իրադարձություններ

Բաքուն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակվել է Սիրիայում ԻՊ օգտագործած անօդաչուների նման անօդաչու սարքերով. Վլադիմիր Եվսեև

23 Հունվար, 2018 11:45
Բաքուն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակվել է Սիրիայում ԻՊ օգտագործած անօդաչուների  նման անօդաչու սարքերով. Վլադիմիր Եվսեև

Rusarminfo.ru-ի տեղեկացմամբ` ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը իր կարծիքն է հայտնել օրեր առաջ Ադրբեջանի` Արցախում հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ օգտագործած ինքնաշեն անօդաչու սարքերի վերաբերյալ`նշելով որ դրանք  շատ նման են եղել Սիրիայի «Հմեյմիմ» և «Տարտուս» ռուսական ռազմաբազաների վրա հարձակման համար ԻՊ-ի գրոհայինների օգտագործած անօդաչուներին: 

Վլադիմիր Եվսեևը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ այդ անօդաչու սարքերը պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների պատվերով: Ենթադրվում է, որ թուրքական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Սիրիայում ռուսական բազաների ուղղությամբ հարվածներին և այնուհետև փոխանցել են հարվածների իրականացման կոնստրուկցիան և տեխնիկան Ադրբեջանին: Դա ցույց է տալիս՝ ով է իրականում կանգնած եղել ռուսական բազաների ուղղությամբ հարվածների հետևում:

Փորձագետի խոսքով՝ նման տեսակի հարվածների ժամանակ անհնար է ապահովել թիրախային ռմբակոծում, և հնարավոր չէ թիրախավորել, նման անօդաչու սարքերի օգտագործումն ունեն բացառապես հոգեբանական ազդեցություն:

Վլադիմիր Եվսեևը նաև նշել է, որ նման անօդաչու սարքեր խոցելու ամենաարդյունավետ միջոցը ռուսական  «Պանցիր» համակարգն է: Փորձագետը կարծում է, որ Երևանը պետք է Մոսկվայի առաջ հարց դնի Հայաստան այդ համակարգերի մատակարարումների մասին:

Հիշեցնենք, քր Ադրբեջանի զինուժը հունվարի 20-ին Արցախի հյուսիսում հայկական դիրքերի վրա նռնակ է նետել անօդաչու սարքից: Ավելի ուշ ևս մի հարձակում է իրականացվել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին