Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում

23 Հունվար, 2018 10:45
Խոշոր ավտովթար Երևանում

Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝  հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ «Mercedes C» մակնիշի 31 ST 952 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթեւեկելի մասից, բախվել սյանը եւ «Nissan Tiida» մակնիշի 35 NR 606 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ս.):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ե.-ին, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին