Կարևոր իրադարձություններ

Բենզինը նորից թանկացավ. Նոր գնաճ՝ ապրիլից հետո. «Ժամանակ»

23 Հունվար, 2018 10:34
Բենզինը նորից թանկացավ. Նոր գնաճ՝ ապրիլից հետո. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. « Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ եւս 10 դրամով: Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը կարծես թե որեւէ օբյեկտիվ հիմք չունի:

Հայաստանում բենզինի գնի աճը թե՛ եվրոյով, թե՛ հայկական դրամով եղել է աննախադեպ: Այսպես՝ առանց վերջին թանկացման, Հայաստանում բենզինի գինը մեկ տարում աճել է 100 դրամով կամ 30,3 տոկոսով, իսկ եվրոյով թանկացումը կազմել է մոտ 9 եվրոցենտ կամ 14 տոկոս: Վերջին օրերի թանկացումը կապված է բենզին վաճառող ընկերությունների կողմից իրենց եկամտի մարժան պահելու ցանկության հետ:

Որքան էլ տխուր լինի, սակայն փորձագետները պնդում են, որ ապրիլից հետո, երբ իշխանության մեջ դերաբաշխումը վերջնականապես ավարտվի, Հայաստանում նոր գնաճ տեղի կունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին