Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելված է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»

23 Հունվար, 2018 09:35
ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելված է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թեւին կտրուկ արգելված է խոսել կամ մեկնաբանություններ տալ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեմայով:

Այն պատգամավորները, ում վրա դրված է ՀՀԿ-ի տեսակետներն արտահայտելու եւ տիրաժավորելու պարտականությունը, Արմեն Սարգսյանի անունը լսելիս նմանվում են դիվահարի:

Սրա պատճառը թերեւս այն է, որ Արմեն Սարգսյանը դեռեւս պաշտոնապես չի պատասխանել Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկին, իսկ մինչ այդ նրան գովելն ու մեծարելը մի քիչ անհեթեթ, նսեմացուցիչ է հնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին