Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Երևանում (լուսանկարներ)

22 Հունվար, 2018 22:11
Արտակարգ իրավիճակ Երևանում (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունենում:

 

Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության 2 բրիգադ:

Նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները բերման են ենթարկել կռվի մասնակիցներից մի քանի հոգու, իսկ տեղում աշխատում են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Լրահոս

Դիտել ավելին