Կարևոր իրադարձություններ

Հսկայական ալիքները ոչնչացրել են Սոչիի խոշորագույն լողափը

22 Հունվար, 2018 20:33
Հսկայական ալիքները ոչնչացրել են Սոչիի խոշորագույն լողափը

Անցած հանգստյան օրերին վեց մետրանոց հսկայական ալիքները ոչնչացրել են Սոչիի Օլիմպիական պարկի լողափը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ փոթորիկի հետևանքով վնասվել է ոչ միայն լողափը, այլ նաև մոտակայքում գտնվող փայտե ցանկապատերը, կանաչապատ տարածքները և ասֆալտապատ ճանապարհները:

Նշվում է, որ հանգստավայրի սպասարկման ոլորտի աշխատակիցները վերացնում են փոթորկի հետևանքները. վերականգնողական աշխատանքներին մասնակցում է 20 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին