Կարևոր իրադարձություններ

Աֆրինի քրդական ջոկատները պատասխան գործողությունների պատրաստակամություն են հայտնել

20 Հունվար, 2018 23:31
Աֆրինի քրդական ջոկատները պատասխան գործողությունների պատրաստակամություն են հայտնել

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատներն Աֆրինում պաշպանության և պատասխան գործողությունների պատրաստակամություն են հայտնել՝ կապված Սիրիայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից անցկացվող հատուկ գործողության հետ։ Այս մասին հաղոդվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարության հայտարարությունում։

«Հարձակման դեպքում մեզ չի մնա այլընտրանք, քան մեզ և մեր ժողովրդին պաշտպանելը»,-ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» թշնամական մտադրություններ չունեն Թուրքիայի դեմ և կձեռնարկեն միջոցառումներ միայն սեփական պաշտպանության ապահովման համար։ Ընդգծվում է նաև, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» Սիրիայից թուրքական տարածքին հարվածներ չեն հասցրել։

 

Լրահոս

Դիտել ավելին