Կարևոր իրադարձություններ

«Այս պահի պատկերն Իդլիբի հարավում Բաշար ալ-Ասադի օգտին չի խոսում»

18 Հունվար, 2018 11:10
Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան
 «Այս պահի պատկերն Իդլիբի հարավում Բաշար ալ-Ասադի օգտին չի խոսում»

Այսօր տեղեկություններ են տարածվում, որ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում կառավարական ուժերի և իսլամական ծայրահեղ արմատական կառույցների զինուժի միջև տեղի ունեցող մարտերի արդյունքում Սիրիայի բանակը զիջել է մի շարք բնակավայրեր:

Պետք է նշել, որ սիրիական ներկայիս իշխանությունների շահերը սպասարկող լրատվական ռեսուրսները հակառակն են փաստում:

Ցավով պետք է նշեմ, որ այս պահի պատկերն Իդլիբի հարավում Բաշար ալ-Ասադի օգտին չի խոսում: Չնայած վերջին ժամերին Սիրիայի այս հատվածից եկող լրահոսը խոսում է կառավարական ուժերի չնչին առաջխաղացման մասին:

Ներկայացված քարտեզը փաստում է ուժերի ներկա դասավորվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին