Կարևոր իրադարձություններ

«Նախիջևանում ԶՈւ հրամանատարների հավաք է եղել»

18 Հունվար, 2018 11:07
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Նախիջևանում ԶՈւ հրամանատարների հավաք է եղել»

«Նախիջևանում ԶՈւ հրամանատարների հավաք է եղել.»

Նախիջևանում ադրբեջանական բանակի հրամանատարները և հրամանատարների տեղակալների մասնակցում են հավաքի, որի նպատակն է հրամանատարների որոշումների կայացնելու ունակության բարելավումը, մարտական ​​գործողությունների կազմակերպման մեջ մասնագիտական ​​հմտությունների բարելավումը, ինչպես նաեւ նոր ձեռք բերված զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ ծանոթանալը:

Ադրբեջանում դեռ հիմնական խնդիրը մնացել է «անպարտ և հզոր» բանակի միֆը ևս մեկ անգամ ժողովրդի մեջ պտտելը: Առաջնագծում տարբեր դիվերսիոն և սադրիչ գործողությունները ձախողելուց հետո ադրբեջանական ղեկավարությունը հիմա էլ ուժերը փորձում է Նախիջևանում ու դրան մասնակից է դարձրել բանակի հրամանատարությանը և նրան տեղակալներին:

Նախիջևանը ադրբեջանական դիրքերից ամենահանգիստն է, քանի որ այդ կողմում մեր դիրքերը առավել բարենպաստ են և նույնիսկ ամենալարված իրավիճակի դեպքում Նախիջևանի սպայական և զինվորական կազմը ոչ մի անկարգություն իրեն թույլ չի տալիս: Այս հավաքի շնորհիվ ադրբեջանի բանակի և երկրի ղեկավարությունը փորձում է գոնե այսպես Նախիջևանի բանակը կապի ադրբեջանական բանակին ու ցույց տա իր հրամանատարների իբր անթերի գիտելիքները, որը նրանց երբեք այդ հատվածից պետք չեն գալու:

 

Լրահոս

Դիտել ավելին