Կարևոր իրադարձություններ

Shabat.TV-ն աշխատանքի է հրավիրում օպերատորի

18 Հունվար, 2018 10:32
Shabat.TV-ն աշխատանքի է հրավիրում օպերատորի

Shabat.am լրատվական կայքը աշխատանքի է հրավիրում օպերատորի՝ Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտին ծանոթ:

Պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն,
  • հայերենի գերազանց իմացություն (անգլերենի/ռուսերենի իմացությունը ցանկալի է) ,
  • աշխատասիրություն, նպատակասլացություն, օպերատիվություն, ճշտապահություն
  • թիմում աշխատելու ունակություն
  • ստեղծագործական միտք
  • պատասխանատվության բարձր զգացում
  • մանրուքների նկատմամբ ուշադիր
  • արագ կողմնորոշվելու ունակություն
  • Նշված ոլորտոււմ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է:

 

Աշխատանքայինպարտականություններ.

Օպերատորը խմբագրի հանձնարարականով պետք է իրականցնի նկարահանումներ լրագրողի հետ միասին (երբեմն նաև միայնակ), նկարի հետաքրքիր և օրգինալ կադրեր՝ հետագայում դրանք խմբագրին կամ լրագրողին փոխանցելու նպատակով:  Նկարահանումների ժամանակ ուշադրություն դարձնի կադրի որակին և հնարավորինս խուսափի տեխնիկական խոտանից:  Անհրաժեշտության դեպքում լրագրողի հետ միասին կամ առանց նրա լուսաբանի հանրապետությունում  տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ ցույցերը:

Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ կցելով լուսանկար և նշելով Ձեր հեռախոսահամարը: Նամակում նշեք նաև այն աշխատանքը որի համար դիմում եք («Oպերատոր»): Նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

 

Լրահոս

Դիտել ավելին