Կարևոր իրադարձություններ

«Դա մի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ. «Ժամանակ»

18 Հունվար, 2018 09:34
«Դա մի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ ապրիլին ընդամենը 2,5 ամիս է մնացել, եւ հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձեւավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այդ կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին:

Նախկին նախարար եւ ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին: Ասում են՝ Աղվան Վարդանյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց եւ մի որոշ ժամանակ աշխատելուց հետո մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս: Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թեւով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին