Կարևոր իրադարձություններ

ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

18 Հունվար, 2018 00:25
ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարդենյաց լեռնանցքում,  Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին