Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով 320 մեղադրյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել

18 Հունվար, 2018 00:19
Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով 320 մեղադրյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայում շարունակվում են գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ դատավարությունները:

Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ հայտնի է դարձել, որ 320 մեղադրյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման, որից 147-ը իրենց պատիժը բանտում անցկացնելու են խստացված պայմաններում:

Վերջիներիս առաջադրվել է  «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանք»: Աղբյուրը  նշում է, որ նրանք մեղադրվել են ոչ միայն գյուլենական համայնքին, այլև «ուրիշ ահաբեկչական կազմակերպություններին» անդակցելու մեջ:

Գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական, իսկ վերջինիս առաջնորդ՝ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում իրակացված ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: 

 

Լրահոս

Դիտել ավելին