Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 13 տարեկան երեխա է մահացել

16 Հունվար, 2018 22:57
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 13 տարեկան երեխա է մահացել

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հակոբյանը Չարենցավան քաղաքում՝ «Զոյա» խանութ-սրահի դիմաց, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AN 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 13-ամյա Նարեկ Պողոսյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխան մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

 

Լրահոս

Դիտել ավելին