Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Թուրքիայում կործանումից խուսափած ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը

15 Հունվար, 2018 10:36
Հրապարակվել է Թուրքիայում կործանումից խուսափած ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայանում Pegasus ավիաընկերության Boeing 737-800 մակնիշի ինքնաթիռը դուրս է սահել թռիչքուղուց և քիչ է մնացել, որ ընկնի Սև ծովը: Համապատասխան կադրերը հայտնվել են համացանցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Անկարայից թռչող ինքնաթիռում գտնվել է 162 մարդ, զոհեր չկան:

Օդանավակայանը շարունակում է գործել, իսկ պատահարի պատճառները դեռ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին