Կարևոր իրադարձություններ

Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

14 Հունվար, 2018 11:40
Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ տեղեկացնում է Reuters-ը:

«Նախագահը խոսել է Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին և նրա մասին, թե որքան կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն իրենց վրա վերցրած պարտավորությունները»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ:


Գերատեսչությունը նշում է, որ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար, և ինքը կհետևի համաձայնագրին, քանի դեռ համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը կհարգեն պայմանավորվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին