Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին կարողացել է մոդելի աշխատանք գտնել միայն 15 կգ-ով գիրանալուց հետո

13 Հունվար, 2018 22:52
Ամերիկուհին կարողացել է մոդելի աշխատանք գտնել միայն 15 կգ-ով գիրանալուց հետո

Ամերիկուհի Մեգի Գրինը տարիներ շարունակ ձգտելով էլ ավելի նիհարել և հյուծելով իր օրգանիզմը, շարունակաբար մերժում էր ստանում մոդելային գործակալություններից:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ նրան անընդհատ խնդրում էին նիհարել: 19-ամյա աղջիկը մի քանի տարի շարունակ հետևել է սննդակարգին, զրկել իրեն բոլոր տեսակի խնջույքներից և մարզասրահ հաճախել:

Ժամանակի ընթացքում նրա մոտ ամենորեա (դաշտանի բացակայություն ամիսներ շարունակ) է զարգացել: Բժիշկները խորհուրդ են տվել փոխել սննդակարգը, սակայն դա Մեգիին դուր չի եկել:

Նա քասթինգների էր մասնակցում Նյու Յորքի նորաձևության տներում, սակայն նրան խորհուրդ էին տալիս նիհարել: Երբ ամերիկուհին որոշել էր մի կողմ թողնել մոդելային կարիերային ձգտումն ու սկսել նորմալ սնվել, նրան զանգահարել են մոդելային գործակալությունից և խնդրել ներկայանալ քասթինգի, ինչպես նաև փոքր-ինչ քաշ հավաքել:

Մեգիի խոսքով՝ իրեն մոդելի աշխատանք են առաջարկել, երբ գիրացել է 10-15 կգ-ով: Նա իրեն այժմ ավելի երջանիկ և առողջ է զգում:

 

Լրահոս

Դիտել ավելին