Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին

13 Հունվար, 2018 22:01
Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին

Սաուդյան Արաբիայի կանանց կյանքում կրկին փոփոխություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանց առաջին անգամ թույլատրում են մարզադաշտում դիտել ֆուտբոլային հանդիպումը:

Նշվում է, որ նրանք կկարողանան ներկա գտնվել Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակներում անցկացվող հանդիպմանը Ֆահդ արքայի անվան մարզադաշտում:

Սաուդյան Թագավորությունում աստիճանաբար ընդլայնում են կանանց իրավունքներն՝ ի պատասխան ակտիվիստների պահանջների:

Կանանց ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար մարզադաշտ այցելել ներկա պահին թույլատրվում է երեք քաղաքում՝ մայրաքաղաք Էր Ռիադում, Ջիդդայում և Էդ-Դամամում:

Մինչ այս մարզադաշտերում և համերգասրահներում կարող էին ներկա գտնվել միայն տղամարդիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին