Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Մակրոնի հետ հանդիպումը կարեւոր է Սարգսյանի համար՝ ցույց տալու, որ «ինչ ես ունեմ՝ չունի Կարեն Կարապետյանը»

13 Հունվար, 2018 10:34
«Ժամանակ». Մակրոնի հետ հանդիպումը կարեւոր է Սարգսյանի համար՝ ցույց տալու, որ «ինչ ես ունեմ՝ չունի Կարեն Կարապետյանը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ելույթ ունենալ հունվարի 22-26-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում, բայց մինչեւ Ստրասբուրգ մեկնելը, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը լինելու է Փարիզում, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Սերժ Սարգսյանը Մակրոնին մանրամասներ կհաղորդի իր քաղաքական ապագայի մասին նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո:

«Նախագահ Սարգսյանը ստորագրեց համաձայնագիր Եվրոպական միության հետ: Նա շրջագայում է ամբողջ աշխարհով՝ Եվրոպա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ ապրիլին Հայաստանի վարչապետի նշանակումից կամ ընտրությունից երկու ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպելը շատ կարեւոր է իր համար՝ ցույց տալու, որ «ինչ ես ունեմ՝ չունի Կարեն Կարապետյանը»: Եվ զարմանալի է, որ Կարեն Կարապետյանը ոչ մի անգամ դեպի Եվրոպա կամ դեպի Արեւմուտք չայցելեց: Սա շատ զարմանալի է եւ կարելի ասել՝ վատ նշան է: Կա՛մ նա այդ ամբիցիայի ծրագիր չունի, կա՛մ ուզում է շեշտը դնել միայն Ռուսաստանի վրա, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել նրան զբաղվել միջազգային հարցերով»,- մեկնաբանեց փորձագետը:

Մեր զրուցակիցը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի նախագահի հետ հավանական հանդիպումից ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 30-ին, նախագահ Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին. «Դրանով նա ցույց է տալիս, որ հայերը եւ հայկական հարցերն իր համար կարեւոր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին