Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    482

  • EUR

    585
    593

  • RUB

    8,37
    8,62

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Դամասկոսում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը

12 Հունվար, 2018 22:08
Դամասկոսում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը

Սիրիայի մայրաքաղաքում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը: Ձեռնարկությունում, որը մտնում է Syrian Arab Electronic Industries Company պետական կորպորացիայի կազմի մեջ, մտադիր են 2017 թվականի արդյունքներով հասնել 10 հազար հեռուստաընդունիչ պլանային ցուցանիշին: Այդ մասին րագրողներին պատմել է հավաքման արտադրամասի պետ Մուհամեդ Ալ Շեյխը:

«Ձեռնարկությունը գործարկվել են ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մի քանի տարի այս գործարանը պարապուրդի էր մատնված պատերազմի պատճառով: Ուստի այժմ մենք փորձում ենք կարգաբերել արտադրությունը, բայց արդեն ունենք պլաններ, թե ինչպես այն ընդլայնենք: 2017 թվականի արդյունքներով պլանավորում ենք հասնել 10 հազար հատի ցուցանիշին, բայց արդյունքներն առայժմ չենք ամփոփել: Հետագայում կարող ենք թողարկել տարեկան 30 – 40 հազար հեռուստացույց»,- ասել է նա:

Նախապատերազմյան տարիներին պետական կորպորացիան թողարկում էր տարբեր տեսակի արտադրանք. հեռուստացույցներից մինչեւ սառնարաններ եւ օդորակիչներ: Այն հիմնվել է 1960 թվականին եւ Մերձավոր Արեւելքում առաջիններից մեկն է գործարկել հեռուստացույցների արտատադրություն՝ սեփական առեւտրական մակնիշով՝ Syronics, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին