Կարևոր իրադարձություններ

Սուրեն Քրմոյանն այցելել է հացադուլավոր ցմահ դատապարտյալներին

14 Հոկտեմբեր, 2015 15:15
Սուրեն Քրմոյանն այցելել է հացադուլավոր ցմահ դատապարտյալներին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով երեկ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Նախարարի տեղակալն ու ՔԿՎ պետի առաջին տեղակալը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլն ու զերծ մնալ ծայրահեղ քայլերից ու գործողություններից: 
 
Ցմահ դատապարտյալներին տեղեկացվել է նաև վիճակի բարելավմանը միտված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մասին:
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները՝ ձեռնարկելով գործուն քայլեր դրանց լուծման ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին