Կարևոր իրադարձություններ

Պոռնոաստղի ընկերը կիսվել է ընտանեկան երջանկության գաղտնիքով

02 Հունվար, 2018 20:00
Պոռնոաստղի ընկերը կիսվել է ընտանեկան երջանկության գաղտնիքով

Ամուր հարաբերությունների համար անհրաժեշտ է ամենից առաջ նայել զուգընկերոջ անձնական հատկանիշներին ու չխանդել: Այս մասին ասել է Մայք Ադկինսը՝ հայտնի պոռնոաստղ Էլլա Հեյզի ընկերը:

 
«Ես ուղղակի նայում եմ նրան որպես անձ: Իհարկե, նա ավելի շատ զուգընկերներ է ունեցել, քան ես իմ ողջ կյանքում: Ինձ չի հետաքրքրում, որ նա քնում է այլ տղամարդկանց հետ: Եթե դա չլիներ աշխատանք, ապա կլիներ լիովին այլ խոսակցություն».-ասել է Մայքը:
 
Երիտասարդը նշել է, որ ռոմանտիկ հարաբերությունների սկզբում նա չի իմացել, թե ինչով է գումար աշխատում իր սիրելին: Սակայն իմանալուց հետո ամենևին չի փոշմանել: Հեյզիի աշխատանքին նորմալ է վերաբերվել նաև Մայքի մայրը:
 
Էլլի Հեյզը նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ավելի քան 350 ֆիլմերում: Մի քանի անգամ դարձել է պոռնոաստղերի համար նախատեսված AVN Award մրցանակի հաղթող:
 

Լրահոս

Դիտել ավելին