Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիան ԼՂ հակամարտության կարգավորմանը հատուկ ուշադրություն կդարձնի

01 Հունվար, 2018 13:30
ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիան ԼՂ հակամարտության կարգավորմանը հատուկ ուշադրություն կդարձնի

Հունվարի 1-ից Իտալիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը։ Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիան մտադիր է միջազգային կառույցի քաղաքական գծին «միջերկրածովային» ուղղության տալ։ Երկիրը պարտավորվել է իր նախագահության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել  Եվրոպայի ամենախնդրահարույց կետերի՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հիմնախնդիրների լուծմանը:

Իտալիայի համար առաջնահերթությունների շարքում է լինելու նաև Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը, միգրացիոն ճգնաժամի հաղթահարումն ու ահաբեկչության սպառնալիքի դեմ համընդհանուր պայքարը:

 

Լրահոս

Դիտել ավելին