Կարևոր իրադարձություններ

Մթերքներ, որոնք կօգնեն ազատվել հոգնածությունից

01 Հունվար, 2018 22:00
Մթերքներ, որոնք կօգնեն ազատվել հոգնածությունից

Սովորաբար, երբ մարդ հոգնածություն է զգում, միանգամից վազում է խոհանոց՝ սուրճ պատրաստելու: Իրականում պետք չէ ժխտել, որ կոֆեինն առույգացնում է: Բայց էներգիան, որն առաջանում է կոֆեինից, շատ կարճաժամկետ է:

Ներկայացնում ենք 10 մթերք, որոնք կօգնեն բացել երկրորդ շնչառությունը՝ առանց կոֆեինի: Դրանք Ձեզ կդարձնեն ոչ միայն եռանդուն, այլև կբարձրացնեն Ձեր տրամադրությունը:

Մթերքներ՝ էներգիան վերականգնելու համար

1. Նուշ

Այս մթերքը պարունակում է E վիտամին և մագնեզիում: Դրա օգտագործումն ուժ կտա ամբողջ օրվա համար:

2. Սև շոկոլադ

Կոֆեինը, որը պարունակում է շոկոլադը, ունի մի փոքր այլ բնույթ: Այն բարելավում է մտավոր գործունեությունը և օժտում է էներգիայով:

3. Նուռ

Նռան մեջ պարունակվում են բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր. A, B, C, E, P, կալիում, մագնեզիում, կալցիում, կոբալտ:

4. Կարմիր պղպեղ

Սուր համեմունքները, ավելի կոնկրետ՝ կարմիր պղպեղը, արագացնում են նյութափոխանակությունը: Այսպիսով, Դուք կզգաք ուժերի ներհոսք:

5. Հունական յոգուրտ

Այս մթերքի մեջ շատ է պրոտեինը, որը Ձեզ կդարձնի առույգ: Բայց դրանում շատ քիչ են լակտոզը և ածխաջրերը, քան սովորական յոգուրտում:

6. Պոպկորն

Պոպկորնը կարելի է անվանել էներգետիկ կերակուր երեխաների համար:

7. Սպանախ

Այս մթերքի մեջ շատ է երկաթը, որը բարձրացնում է ակտիվությունը և ուժ է տալիս:

8. Մթերքներ՝ ամբողջական հատիկից

Նախաճաշելով այսպիսի մթերքներով, դուք ձեզ առույգ կզգաք ամբողջ օրվա ընթացքում:

9. Հապալաս

Այս հատապտղի մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք ակտիվացնում են մտավոր գործունեությունը:

10. Ծլեցրած ցորեն

Ծլեցրած ցորենում շատ են վիտամինները և հանքանյութերը: Դա էներգիայի շատ մեծ աղբյուր է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին