Կարևոր իրադարձություններ

«Ոչ ճիշտ» բարձը կզրկի գեղեցկությունից և առողջությունից. բժիշկներ

07 Հունվար, 2018 23:00
«Ոչ ճիշտ» բարձը կզրկի գեղեցկությունից և առողջությունից. բժիշկներ

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցները համոզված են՝ շատ մարդիկ սխալ են ընտրում քնելու բարձը: Եվ դա մեծ վնաս է հասցնում առողջությանը, նշում է RuNews24-ը: Եթե մեծամասնությունը գիտի, որ ներքնակները պետք է առաձգական լինեն ողնաշարի և ոսկրերի առողջությունը պահպանելու համար, ապա միայն քչերն են խելամիտ մոտենում բարձի ընտրությանը: Որպես կանոն, ամեն ինչ սահմանափակվում է «հարմար է» կամ «հարմար չէ» հասկացություններով:

Միաժամանակ, չափազանց փափուկ բարձերը հանգեցնում են դեմքի վաղաժամ կնճիռների և այտուցների առաջացման: Սա տեղի է ունենում արյան շրջանառության դանդաղեցման պատճառով, եթե մարդը քնում է չափազանց փափուկ բարձով: Կարևոր է նաև բարձի պարունակության նյութը: Մասնագետները խորհուդր չեն տալիս փետուրե բարձ ձեռք բերել, քանի որ դրանք հաճախ փոշու տիզերի համար լավ միջավայր են դառնում, իսկ փոշու տիզերը, ինչպես հայտնի է, ալերգիկ ռեակցիաների և մաշկի հիվանդությունների ամենատարածված գործոններից են: Ուստի, ամենաօպտիմալ որոշումը կլինի սինթետիկ միջուկը, որն ավելի հիգիենիկ է և ավելի լավ է պահում բարձի ձևը:

 

Լրահոս

Դիտել ավելին