Կարևոր իրադարձություններ

2018-ից WhatsApp-ը կդադարի աշխատել մի քանի սմարթֆոններում

02 Հունվար, 2018 16:30
2018-ից WhatsApp-ը կդադարի աշխատել մի քանի սմարթֆոններում

WhatsApp մեսենջերի ղեկավարությունը մտադիր  է 2018 թվականին  դադարեցնել մեսենջերի աշխատանքը որոշ հայտնի օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում: Այս մասին հաղորդում է  Gazeta-ն` հղում կատարելով  International Business Times-ին:

 
2018 թվականի հունվարի մեկից WhatsApp-ը  կդադարի աշխատել Windows 8.0 կամ ավելի հին, ինչպես նաև BlackBerry OS  կամ BlackBerry  10 օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում: Բացի դրանից, հաջորդ տարի նախատեսվում է դադարեցնել մեսենջերի աշխատանքը Nokia S40 սմարթֆոնի համար, իսկ մինչև 2020 թվականը Android 2.3.7 և ավելի հին օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում:
 
Մեսենջերի  անձնակազմը զգուշացրել է, որ աշխատանքի դադարեցումը աստիճանաբար կկատարվի։ 
 

Լրահոս

Դիտել ավելին