Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

11 հետաքրքիր փաստեր օղու մասին

02 Հունվար, 2018 16:00
11 հետաքրքիր փաստեր օղու մասին

1. Մեկ շիշ օղին մոտ 1175 կկալ է պարունակում:

2. Օղու ամենօրյա օգտագործումը հանգեցնում է կախվածության առաջացման: Սակայն մնացած ալկոհոլային խմիչքները չունեն այդ հատկությունը:

3. 5-10 րոպեում մեկ լիտր օղի խմելը մահ է առաջացնում:

4. «Օղի» տերմինը գործածության մեջ է մտել 1751 թ. հունիսի 8-ին՝ Եղիսաբեթ I-ի հրահանգով: Մինչ այդ խմիչքը կոչվում էր «հացային գինի», «պոլուգար», «սամոգոն» և այլն:

5. XVIII դարի կեսերին օղին ողջ աշխարհում համարվում էր էլիտար ըմպելիք:

6. Որակյալ օղու ամենաբարձր հատկանիշը համի բացակայությունն է: Կատարյալ օղին կարելի է խմել ջրի նման՝ առանց տհաճ համից նեղվելու:

7. Ուսումնասիրողները վիճում են այն հարցի շուրջ, թե որն է օղու հայրենիքը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Լեհաստանը: 1977-1982 թթ. բանը հասավ անգամ միջազգային արբիտրաժի, որը հարցը լուծեց հօգուտ ԽՍՀՄ-ի: Այնպես որ օղու իրական հայրենիքը համարվում է Ռուսաստանը: Սակայն հպարտ լեհերը երբեք դա չեն խոստովանում:

 

8. Աշխարհի ամենաուժեղ օղին՝ 88,8 աստիճան, արտադրվում է Շոտլանդիայում՝ Pincer ընկերության արտադրամասերում: Այս օղին պատրաստում են հատուկ չինական շուկայի համար, քանի որ Չինաստանում 8-ը հաջողակ թիվ է համարվում: Այդպիսի օղու մեկ շշի արժեքը մոտավորապես 140 դոլար է:

9. Ամենաթանկարժեք օղին՝ Diva-ն, նույնպես Շոտլանդիայում է արտադրվում: Պատրաստումից հետո այն ֆիլտրում են կեչու ծառից պատրաստված փայտածխի, ավազի և ադամանդի հատիկների միջոցով: Յուրաքանչյուր շիշը զարդարվում է թանկարժեք քարերով: Քարի տեսակից և չափսից կախված՝ այդպիսի օղու մեկ շշի գինը տատանվում է 5-100 հազար դոլարի միջև:

10. Գոյություն ունի սև օղի: Այն արտադրվում է Մեծ Բրիտանիայում՝ Blavod ապրանքանիշի անվան տակ: Հետաքրքիր է, որ բացի յուրօրինակ գույնից՝ այն ոչնչով չի տարբերվում մնացած օղիներից՝ ո՛չ համով, ո՛չ էլ այլ հատկանիշներով:

11. Վերջին հետաքրքիր փաստը. Մոսկվայում օղու պատմության թանգարան կա: Եթե հետաքրքրեց, գտնվում է հետևյալ հասցեում՝ Измайловское шоссе, дом 73Ж:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին