Կարևոր իրադարձություններ

«Կոնվերս բանկում» ավազակային հարձակում կատարած Պյոտր Ցիգանկովը հայտնաբերվել է (տեսանյութ)

18 Դեկտեմբեր, 2017 18:20
«Կոնվերս բանկում» ավազակային հարձակում կատարած Պյոտր Ցիգանկովը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին, Վրաստանի տարածքում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովին:

Ոստիկանության հաղորդմամբ` այսօր վրաց գործընկերների հետ քննարկվում է Պյոտր Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը։

Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։ 

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր: 
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվեց Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը: 
1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:

 

Լրահոս

Դիտել ավելին