Կարևոր իրադարձություններ

Հանրապետության հրապարակ տանող որոշ ճանապարհահատվածների երթևեկությունը կդադարեցվի

18 Դեկտեմբեր, 2017 14:00
Հանրապետության հրապարակ տանող որոշ ճանապարհահատվածների երթևեկությունը կդադարեցվի

Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը

«Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին