Կարևոր իրադարձություններ

Արդեն կապրիզի է նմանվում. փոխնախարարը՝ ուսանողների վերսկսած հացադուլի մասին

18 Դեկտեմբեր, 2017 12:15
Արդեն կապրիզի է նմանվում. փոխնախարարը՝ ուսանողների վերսկսած հացադուլի մասին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարեցին, որ դադարեցնում են  իշխանությունների հետ քննարկումները և վերսկսում են հացադուլը: 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ ծանոթ չէ հայտարարությանը: Նա նշեց, որ ուսանողները հանդիպել են պաշտպանության նախարարի հետ և նրանց հնարավորություն է տրվել հստակ առաջարկներ ներկայացնելու:

«Ես ինքս մի քանի օր առաջ կապվել եմ նրանց հետ եւ խնդրել, որ այս շաբաթվա մեջ ներկայացնեն առաջարկներ, որի համաձայն հնարավոր կլինի կառավարության որոշմամբ առանձնացնել կրթության ոլորտում աչքի ընկնող երիտասարդներին՝ տարկետում տալու համար: Ինձ համար տարօրինակ է, որ երիտասարդները դրա համար երկար պայքարել են, բայց հիմա չեն ցանկանում կիրառել»,- ասաց փոխնախարարը:

Արտակ Զաքարյանը հավելեց, որ հարցի վերաբերյալ ուսանողների հետ ծավալուն բանակցել են:

«Հիմա փոխանակ առաջարկներ անեն, հայտարարություն են արել, որոնցով խնդիրը չի լուծվի: Արդեն կապրիզի են նմանվում նրանց քայլերը»,- ասաց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին