Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը

18 Դեկտեմբեր, 2017 10:33
Մեկնարկել է ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը

Այսօր` դեկտեմբերի 18-ին, պաշտոնապես մեկնարկում է Ռուսաստանի Դաշնության ընտրությունների նախընտրական փուլը, գրում է Vesti.ru-ն:

Թեկնածուները 90 օր են ունենալու իրենց ծրագիրը ներկայացնելու և քաղաքացիների աջակցությունն ստանալու համար:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին:

Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտնել են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Բոգդանովը և «Наши» շարժման հիմնադիրներից Բորիս Յակիմենկոն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին