Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գործող գրավատների թիվը շարունակում է նվազել

17 Դեկտեմբեր, 2017 22:46
Հայաստանում գործող գրավատների թիվը շարունակում է նվազել

Հայաստանում գործող գրավատների թիվը շարունակում է նվազել։ Այսպես, եթե 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում գործում էր 146 գրավատուն, 2017 թվականի հոկտեմբերին դրանց թիվը նվազել է մինչև 133։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում գրավատնային գործունեության լիցենզիա է ստացել, ընդհանուր առմամբ, 7 ընկերություն։ Նույն ժամանակահատվածում լիցենզիայից զրկվել է 20 ընկերություն՞

Նշենք, որ նույն ժամանակահատվածում նվազել է նաև գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը։ 2017 թվականի հունվարին գրավատնային վարկերի ծավալը 8 մլրդ 665 մլն դրամ էր, հոկտեմբերին՝ 8 մլրդ 74 մլն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին