Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար

17 Դեկտեմբեր, 2017 15:20
Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար

Խոյ. Օրը հարմար է նրանց համար, ովքեր այսօր նախատեսում են զբաղվել գնումներով: Հաջող կանցնեն նաեւ ուղեւորությունները, տեղափոխությունները: Մի շտապեք ոչ մի հարցում: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Խրոնիկ հիվանդությունները, հնարավոր է, որ այսօր կրկին գլուխ բարձրացնեն:

Ցուլ. Խոչընդոտներ կարող է ի հայտ գան այնտեղ, որտեղ դուք առհասարակ չեք սպասում: Հետաձգեք հարաբերությունների պարզումը, մեղավորների փնտրտուքները: Մի մոռացեք, որ պարտականություններ ունեք ընտանիքի առաջ: Կենտրոնացեք ընթացիկ հարցերի լուծման վրա: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում:

Երկվորյակ. Ամենալավ ժամանակը չէ պետական պաշտոնյաների հետ շփման համար: Դրամական հարցերում եղեք հատկապես ուշադիր: Սպասվող դրամական հոսքերը կարող է ուշանան:

Խեցգետին. Ինքնաբուխ գործեր մի կատարեք: Եթե զգում եք, որ ձեր շուրջ իրավիճակը սկսում է լարվել, փորձեք մեկուսանալ եւ խուսափել ուշադրության կենտրոնում հայտնվելուց: Լավ ժամանակ է հին կապերը վերականգնելու համար: Ընկերների հետ քննարկեք համատեղ գործեր սկսելու նախագծեր:

Առյուծ. Ավելի շատ վստահեք ձեր ներքին ձայնին, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է մարդկանց հետ շփումներին, ովքեր կասկածահարույց են: Պարտք մի տվեք ոչ մեկին, քանի որ հետ ստանալը կլինի շատ դժվար:

Կույս. Աշխատավայրում չափազանց ակտիվություն մի ցուցաբերեք, այլապես հավելյալ պարտականություններ կստանաք, առանց վճարման հավելման: Հարաբերությունները հարազատների հետ պետք է կառուցվեն իմաստնության եւ համբերատարության վրա: Զերծ մնացեք քննադատությունից:

Կշեռք. Աշխատավայրում ամեն բան լավ է: Ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատների հետ ժամանակ անցկացնելուն: Երեկոն փորձեք անցկացնել միայնակ լավ ֆիլմ նայելով կամ հետաքրքիր վեպ կարդալիս: Այն կօգնի ձեզ լիարժեք լիցքաթափվել:

Կարիճ. Այսօր կշփվեք կոլեգաների, ընկերների եւ բարեկամների հետ եւ գոհ կմնաք շփման ընթացքում ստացած տեղեկություններից: Նյարդայնացնող գործերը ավելի լավ է հետաձգել: Հոգ տարեք սեփական առողջության համար:

Աղեղնավոր. Օրը կարող է այնքան էլ հաջող չդասավորվել, սակայն միայն այն պատճառով, որ ինքնավստահության ու կայունության պակաս եք զգում: Լավ ինքնազգացողության ու բարձր տրամադրության համար կարեւոր է շրջապատի հետ փոխզիջման գնալը: Սիրելիին փորձեք գոնե ինչ որ բանով ուրախացնել:

Այծեղջյուր. Այժմ հարկ է, որ ավելի վճռական լինեք: Օրը լի է գայթակղություններով: Լավ հնարավորություններ կընձեռվեն ձեր համար ապագայի հետ կապված: Այսօր հատկապես խուսափեք մեկուսանալուց:

Ջրհոս. Հավատացեք, որ հաջողությունը ձեր ուղեկիցն է, եւ այդպես էլ կլինի: Օրը հարմար է սիրային հարցեր կարգավորելու համար: Կարող եք նաեւ ուղեւորությունների մեկնել:

Ձկներ. Լուրջ տհաճություններ չեն լինի: Փորձեք ձեր օրը լցնել վառ տպավորություններով: Եթե սիրելին կփորձի նախաձեռնողականություն ցուցաբերել, ապա մի արգելեք:

 

Լրահոս

Դիտել ավելին