Կարևոր իրադարձություններ

Վերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայ դիզայների ստեղծած զգեստներով

17 Դեկտեմբեր, 2017 10:35
Վերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայ դիզայների ստեղծած զգեստներով

ՌԴ հայտնի երգչուհի, «ՎԻԱ ԳՐԱ» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի ստեղծած զգեստներով, գրում է rusarminfo.ru-ն։
Ռուսական МУЗ-ТВ հեռուստաալիքի ամանորյա համերգի նկարահանումների ժամանակ, որը կհեռարձակվի Ամանորի գիշերը, Բրեժնևան կրել է Ավանեսյանի նոր հավաքածուից վառ կարմիր երկար զգեստ։
Օրեր առաջ էլ Հայկ Ավանեսյանի ստեղծած մեկ այլ զգեստով երգչուհին ելույթ է ունեցել Մոսկվայում Սվետլանա Լոբոդայի համերգին։
Հայկ Ավանեսյանն Ուկրաինայում ամենապահանջված դիզայներ-մոդելյերներից է, որը համագործակցում է ուկրաինական և ռուսական շոու բիզնեսի բազմաթիվ աստղերի հետ։
Այս տարվա աշնանն Ավանեսյանը Կիևում ներկայացրել է 2018 թվականի համար իր նոր հավաքածուն։

 

Լրահոս

Դիտել ավելին